ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Կեչու բողբոջները
Բուսաբուժության մասին գրականության մեջ կեչու մասին գրված է. «Կեչու պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքման, ծննդաբերության տենդի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքերում»: Եվ իսկապես, պետք է ասել, որ այն հրաշքներ է գործում:
Սովորաբար կեչու թուրմը պատրաստվում է օղիով: Դրա համար անհրաժեշտ է 50գ կեչու բողբոջը 10 րոպե թրմել 500գ օղու մեջ եւ խմել կես թեյի գդալ` խառնելով ջրի հետ, օրը 3 անգամ, 10-15 րոպե ուտելուց առաջ: Այս միջոցը լավացնում է ախորժակը, նպաստում 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի բուժմանը: Ատամի ցավի դեպքում կարելի է այս թուրմով բամբակը թրջել ու դնել հիվանդ ատամի ու լնդի վրա:
Կեչու բողբոջների թուրմը կամ եփուկն օգտագործում են ճիճվաթափության համար: Այն օգնում է հատկապես սրատուտների ու ասկարիդոզ հիվանդության դեպքում: Ժողովրդի մեջ ընդունված է նաեւ այս թուրմն օգտագործել պառկելախոցերի բուժման համար:
Կեչու տերեւների եւ բողբոջների եփուկով ու թուրմով թրջոցները լավ նպաստում են այլ վերքերի բուժմանը: Բողբոջների խաշուկը պատրաստում են` 1 թեյի գդալ բողբոջը կես բաժակ ջրում եռացնելով: Այն օգտագործում են 2 ճաշի գդալ` օրը 3 անգամ: Իսկ բողբոջների թուրմը սպիրտով` պատրաստում են հետեւյալ չափաբաժիններով. 25գ բողբոջը 100գ սպիրտով թրմել 8 օրվա ընթացքում եւ ընդունել 20 կաթիլ` օրը 3 անգամ:
Հայտնի բուսաբույժ Ի. Մ. Նոսալն առաջարկում է կեչու բողբոջներից պատրաստված թուրմ` ստամոքսի խոցի, մարսողության խանգարումների, մանր կլոր ճիճուների, միզապարկի բորբոքման բուժման համար: Այն նաեւ շատ լավ միջոց է արտաքին օգտագործման համար` վերքեր բուժելու, ռեւմատիկ ցավերի դեպքում թրջոցներ դնելու համար: Այս թուրմը պատրաստվում է 30գ կամ մի քիչ շատ բողբոջը 1 լիտր 70 տոկոսանոց սպիրտով: Եթե չկան բողբոջները, նույնը կարելի է պատրաստել մատղաշ տերեւների եփուկից` օգտագործելով 10գ 1 բաժակ ջրի հետ:
Ընդհանրապես մասնագետները գտնում են, որ կեչու բոլոր մասերը` բողբոջը, տերեւը, հյութը, նյութափոխանակության վրա բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ, իսկ վարակիչ հիվանդությունների դեպքերում էլ` օրգանիզմից վնասակար նյութերը հեռացնելու հատկություններ ունեն: Կեչու բողբոջների եւ տերեւների եփուկն ու շոգեհարուկը նույն դոզայով տալիս են կանանց դաշտանի ժամանակ` արյան արտահոսքը թեթեւացնելու համար, իսկ ծննդաբերությունից հետո սկսած 14-րդ օրվանից` հետծննդյան մաքրումներն ու կրճատումները հեշտացնելու եւ արագացնելու համար:
Ժողովրդական միջոց այրվածքների դեմ
Մարմնի այրված մասը անհրաժեշտ է անմիջապես մտցնել սառը ջրի մեջ ու մեկ րոպե հետո հանել եւ վրան ցանել առատ կերակրի սոդա:
Շատ տարիներ առաջ բժիշկ Գ.Ֆ. Վոթերսը Գերմանիայում հրապարակայնորեն ցուցադրում էր այրվածքների բուժումը կերակրի սոդայով: Բժիշկը բոլորի ներկայությամբ ձեռքը այրում էր շատ եռման ջրով, հետո մտցնում սառը ջրի մեջ, այնուհետեւ վրան ցանում առատ սոդա եւ կապում: Մեկ օր անց այրվածքն իսպառ վերանում էր, մնում էր միայն ոչ մեծ կարմրություն, որը նույնպես շուտով անցնում էր:
Եթե կոկորդն է այրված, ապա պետք է խմել յուղային նյութեր, օրինակ՝ ձիթապտղի յուղ կամ հում ձվի սպիտակուցի հետ խառնած ջուր: Իսկ շատ հնում այրվածքները բուժում էին հում ձվի սպիտակուցով: Հարելով սպիտակուցը, դնում էին այրված մասին:
Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ